Jump to content

Հրեական թաղամաս (Սկոպիե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրեական թաղամաս

Հրեական թաղամաս (մակեդոներեն՝ Еврејско маало) — Սկոպիեի շրջաններից է, տեղակայված է ամրոցի ստորին հատվածներում, Վարդար գետի ափին, Պայկո շրջանի հարևանությամբ։

Արդեն միջնադարում հրեա ճանապարհորդները հիշատակում են թաղամասի գոյության մասին։ Թաղամասը ամենահին հրեական բնակավայրերից մեկն է տարածաշրջանում։ Օսմանյան կայսրության կառավարման ժամանակաշրջանում թաղամասը անվանվում էր թուրքերի կողմից՝ «Յահուդի-խանե»։ Այդ ժամանակաշրջանի թաղամասի ստույգ գտնվելու վայրը հայտնի չէ։ Անհայտ է նաև, 1689 թվականին հիշատակված սինագոգի գտնվելու վայրը։ Հրդեհներից, երկրաշարժներից, ջրհեղեղներից ու պատերազմներից հետո հին շինությունները թաղամասի չեն պահպանվել։ Մինչպատերազմյան ժամանակաշրջանում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են մի քանի շինություն։

Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հրեաները իրավունք ունեին ապրել քաղաքի ցանկացած շրջանում։ Ռաբբինյան գրականությունից հայտնի է դարձել, որ թաղամասի շուրջ պարիսպները հրեաներեն են կառուցել, ինչպես բարոյական տեսակետից, այնպես էլ թուրքերի հարձակումնները թաղամասի վրա կասեցնելու համար։ Մինչ 19-րդ դարը այն հանդիսանում էր Սկոպյեի ամենաաղքատ թաղամասերից մեկը։ Հրեական բնակչության շրջանում բարեկեցության աճով պայմանավորված, թաղամասում սկսեցին ի հայտ գալ հրեական ճարտարապետության ոճով շինություններ, որը փոխեց թաղամասի տեսքը, և հատկապես նրա այն հատվածներում, որը մոտ էր Վարդար գետին։ Գրականությունից հայտնի է, որ թաղամասում առկա էր գլխավոր փողոց, որից սկիզբ էին առնում բազում այլ փոքր փողոցներ և նրբանցքներ։ 1921-1927 թվականներին թաղամասում կառուցվեց ազգային թատրոնը և քաղաքապետարանը, որը քանդվեց 1963 թվականի երկրաշարժի արդյունքում։ Թաղամասում գործում էր առնվազն երկու խորտկարան։

Թաղամասում կյանքը ավարտվեց այն բանից հետ, երբ 1942 թվականի մարտի 11-ին բուլղարական իշխանությունները արտաքսեցին բոլոր Մակեդոնիայի հրեաներին դեպի տարանցիկ ճամբար, իսկ 1943 թվականի մարտին արտաքսեցին Տրեբլինկա, որտեղ նրանց բոլորին սպանեցին։ Հրեաների ունեցվածքը բռնագանձվեց։

1963 թվականի ավերիչ երկրաշարժից հետո թաղամասի ավերակները քանդվեցին, իսկ նրա տարածքներ կառուցապատվեցին սովորական շենքերով և կառուցվեց մինչքաղաքային ավտոբուսային կայարանը։ 2011 թվականին թաղամասում ավարտվեց մակեդոնացի հրեաների հոլոքոստի թանգարանի կառուցապատումը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Плима и слом; Жени, Лебл; Фонд на Холокаустот на Евреите од Македонија; ISBN 978-608-65129-6-5; Скопје, ноември 2013 година.